Posted in Քիմիա դասարանական աշխատանք, Uncategorized

Գործնական  աշխատանք

Գործնական  աշխատանք 4.Օքսիդների  ստացումը  և հատկությունները.

Հիմնային օքսիդի ստացումը  և  հատկությունները`

Mg—>MgO—>Mg(OH)2—> MgCl2—›  Մետաղ—›հիմնային օքսիդ—›հիմք—›աղ

Cu —›CuO —›CuCI2—›CuSO4—›Cu(OH)2—›CuO—›Cu գրեք  բոլոր ռեակցիաների հավասարումները, նշելով  ռեակցիաների տեսակները, դասակարգեք բոլոր  նյութերը և անվանեք

Առանձնացրեք   վերօքս   ռեակցիաները և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով

Գրեք իոնափոխանակման ռեակցիաների հավասարումների լրիվ և կրճատ ձևերը:

Փորձ 1. Մագնեզիումի օքսիդի ստացումը

Մահնեզիումը այրելով

Mg+O2—MgO+Q

Փորձ 2. Մագնեզիումի հիդրոքսիդի ստացումը՝Մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով։

MgO+H2O—Mg(OH)2

 

Posted in Ռուսաց լեզու, Uncategorized

Проект >> Фразеологические обороты библейского происхождения

Про <<Манну небесную>>

Манна небесная — согласно Библии, пища, которой Бог кормил Моисея и его соплеменников во время 40-летних скитаний после исхода из Египта.

Когда у евреев закончился весь хлеб, взятый с собой из Египта, Бог послал им пищу, выглядящую как белые маленькие крупинки или похожую на мелкий град. «Манна же была подобна кориандровому семени, видом, как бдолах». Название «манна» этот хлеб получил потому, что когда евреи увидели его в первый раз, то спрашивали друг друга: «ман-ху?» («что это?»), Моисей ответил: «Это хлеб, который Господь дал вам в пищу». Манна покрывала утром землю вокруг еврейского стана во всё время их путешествия каждый день, кроме субботы.

Сбор манны происходил по утрам, так как к полудню она таяла под лучами солнца. Согласно аггаде, поедая манну, юноши чувствовали вкус хлеба, старики — вкус мёда, дети — вкус масла.

Значение фразиологизма <<Манна небесная>>
Выражение «манна небесная» означает помощь свыше, подарок судьбы или невероятную удачу.

Стоит отметить, что есть несколько выражений содержащих этот фразеологизм, при этом у каждого из них своё значение:

«Свалиться, словно манна небесная». Благодаря стечению обстоятельств вы вдруг получаете что-то ценное, на что не могли и рассчитывать. Например, нищий находит лотерейный билет и становится миллионером. Неважно, заслужена или нет такая награда. Акцент делается на том, что она неожиданна, но крайне полезна.

«Питаться манной небесной» означает недоедать, жить впроголодь, перебиваться кратковременными и случайными заработками.

«Ждать манну небесную» не предпринимать никаких действий, рассчитывая, что все проблемы решатся магическим образом, сами собой.

«Ждать, как манну небесную» надеяться на что-то, страстно чего-то желать, понимая, что шансы на осуществление желания невелики. Обратите внимание на частицу «как», которая полностью изменила смысл фразы.
Фразеологизм учит нас стойкости и вере в то, что все в этом мире возможно. Нужно бороться до последнего и не сдаваться под ударами судьбы.

Фразеологизм <<Терновый венец>> значение

Символ страданий.

1. Выражение, означающее страдания, тяжелый, мучительный путь; возникло из евангельского рассказа о колючем, терновом венце, надетом воинами на голову Иисуса перед казнью на кресте. Терновый венец — символ страдания.

2. Выражение «терновый венец» встречается и в разговорной речи, и в литературе. Так, М.Ю. Лермонтов, гневно обличая людей, которые погубили Пушкина, пишет в своем стихотворении «Смерть поэта»:
«И прежний сняв венок, — они венец терновый,
Увитый лаврами, надели на него …»
В давние времена терновые венцы – сплетенные из ветвей терна, усыпанные острыми шипами – надевали на головы осужденных на смертную казнь, преступников. Это был насмешливый, унижающий жест, в противовес венчания победителей лавровыми венками.
В живописи мы не раз видели образ Христа, с терновым венцом на голове. Это выражение стало синонимом страдания, мученичества, безропотно переносимых.

 

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Էլէկտրական հոսանքը մետաղներում

Մետաղները կազմվացծ են դրական (+) իոններից ,որոնք տատանվում են բյուրեղացանցի հանգույցներում , և ազատ էլեկտրոններից։

Մետաղում բյուրեղային ցանցի հանգույցների շուրջը տատանվում են դրական իոնները, իսկ հանգույցների միջակա տարածության մեջ անկանոն շարժվում են էլեկտրոնները, որոնք, ի տարբերություն իոնների կարող են տեղաշարժվել մետաղի ամբողջ ծավալով մեկ:

Եթե մետաղի ներսում էլեկտրական դաշտ կա, ապա էլեկտրոնների շարժումը լիովին քաոսային է:

Մետաղե հաղորդիչներով հոսանք անցնելիս իոններ չեն տեղափոխվում: Հետևաբար՝ մետաղներում էլեկտրական հոսնքը միայն ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժումն է, իսկ էլեկտրոնները նոլոր մետաղներում նույն են:

Posted in Գրականություն, Uncategorized

Նախագծային ուսուցման ստուգատես

Նոյեմբերի 4-15.Կրթահամալիրի 30-ամյակ

1. Կլոր սեղան-քննարկում «Իմ ժամանակակիցը- Մհեր Իսրայելյան»

«Երեք քայլ երկնքից անդին»

(Վերլուծություն)

Այս պատմվածքը իմ կարծիքով նպատակասլացության մասին էր։ Թոմի կամքի ուժի մասին։ Պապը պատմում էր մեծ աշխարհի թերությունների մասին։ Թե ինչքան ցավ է պահված նրա համար այնտեղ, բայց նա չլսեց ոչ մեկին հավաքեց իր սպիտակ վարդերի փունջը։ Հավաքեց նաև ուժերը և ընկավ ճանապարհ։ Չհամաձայնելով պապի պատմություններին գնաց իր սիրո հետևից։ Աչք փակելով ճանապարհի բարդությունների և խոչնդոտների վրա։ Այ սա է իսկական նպատակասլացությունը։ Ինչքան ուժեղ պետք է լինես որ դիմադրես, որ գնաս առաջ, որ հասնես քո ուզածին։ Ես երազում եմ այդպես լինել։ Բայց գիտեմ որ երբեք չեմ լինի Թոմի պես։ Երբեք չեմ կարող լինեն նրա պես սիրող և հանդուրժող։ Երբեք չեմ կարող հարևաններիս հիմար կատակներից հետո շարժվել առաջ ինչպես Թոմը։ Չնայած նրան որ Թոմին համարում էին խորթ պապի պատմություններին չհավատալու համար նրան նույնիսկ չէր էլ հուզում։ Նրան մնացել էր երեք քայլ երկնքից անդին։ Երեք…

 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Ածական անուն

Կան բառեր, որոնք արտահայտում են առարկայի հատկանիշ, օրինակ՝ մեծ,
փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական և
այլն։ Առարկայի այդպիսի հատկանիշ ցույց տվող բառերը միավորվում են մեկ
խոսքի մասի մեջ, որը կոչվում է ածական անուն կամ ածական։ Ածականները
հատկանիշները կարող են ցույց տալ երկու ձևով՝ ուղղակի և միջնորդված։
Օրինակ՝ մեծ, փոքր, լավ, վատ, կանաչ ածականները ուղղակիորեն անվանում,
ցույց են տալիս հատկանիշներ։ Իսկ քարե, քաղաքային, երկաթյա ածականները
հատկանիշն արտահայտում են միջնորդված, այսինքն՝ քար-ի, քաղաք-ի, երկաթ-ի
միջոցով միջնորդված վերագրումով։ Ըստ դրա՝ ածականները բաժանվում են
երկու տեսակի՝ որակական և հարաբերական։ Որակական ածականները հատկանիշն
ուղղակիորեն են արտահայտում, իսկ հարաբերականները՝ միջնորդված։
Որակական և հարաբերական ածականները իրարից տարբերվում են նաև
քերականական հատկանիշով. որակական ածականները հիմնականում ունեն
համեմատության աստիճաններ, իսկ հարաբերակաները՝ ոչ։ Որակական ածականների
համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական,
գերադրական։
Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատության,
օրինակ՝ մեծ, լավ, կարճ և այլն։ Արտահայտվում է ածականի
անփոփոխ ձևով։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի առավել
լինելը մեկ այլ առարկայի միևնույն հատկանիշի համեմատությամբ, ինչպես՝ ավելի
մեծ, ավելի լավ, ավելի կարճ և այլն։ Կազմվում է դրական աստիճանի ձևի և
ավելի բառի համադրությամբ23։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն դրսևորումը,
ինչպես՝ ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն, ամենալավ, ամենից լավ,
լավագույն և այլն։ Ինչպես տեսնում ենք, գերադրական աստիճանը կազմվում է
դրականին ավելացնելով ամենա- կամ –(ա)գույն մասնիկները կամ էլ ամենից բառը
գործածելով դրականի հետ, սակայն -ագույն հնարավոր է ավելացնել ոչ բոլոր
ածականներին (օրինակ՝ բարակ, կարճ ածականների գերադրականը –գույն-ով չի կազմվում)։ Պետք է խուսափել այս երկու մասնիկները միաժամանակ գործածելուց
(օրինակ՝ ամենամեծագույն)։
Կան նաև համեմատության աստիճաններ չունեցող որակական ածականներ։
Դրանք այն ածականներն են, որոնք ցույց են տալիս ոչ համեմատելի հատկանիշներ՝
մերկ, դատարկ, դեղին, բոբիկ և այլն։
Ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, օրինակ՝ մեծ տուփերը-մեծերը,
դեղին ծաղիկները-դեղինները։ Այսինքն՝ նրանք հանդես են գալիս
իրենց լրացյալ գոյականի փոխարեն և ստանում են նրա քերականական կարգերը։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել *երազուն*,
Խաղացել է նա գետում այս *հստակ*,
Ոսկի է փնտրել այս *տաք* ավազում։
Նա թառել է այս ծառերին *դալար*,
Երկյուղով մտել այրերը այս *մութ*
Ու կածաններում այս *օձագալար*
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է *ջինջ*
Տվել նա մի օր ջրերին այս *խենթ*,
Որ *ուրախ* երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ *նույնն* է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ *կորած* բան է որոնում։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, *տաք*, նվազ, *թանկ*, լավ, ուժեղ, *ազնիվ*, *զվարթ*, խոշոր, հին,
*բարակ*, *կոշտ*, *ուրախ*, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-մեծ, գունեղ, գեղեցիկ, այգի-խնամված, կանաչ, դյութիչ, ծաղիկ-փոքր, նուրբ, աննման, գիրք-հետաքրքիր, ուսուցանող, գերիչ, գորգ-ահռելի, կարմիր, հաստ։

4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
*Բարձր*, մարմնագույն, աշակերտական, *ամուրի*, թունդ, լեռնային, բրդյա,
*պղտոր*, *տխուր*, վճարովի, *ցածր*, *դեղին*, *ժլատ*, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, *ուրախ*, *քաղցր*, անվճար։

5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

*Աղոտ*, դերձակ, *դժվարին*, *հոգատար*, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, *պողպատե*, սնահավատ, դետալ,
*գործունյա*, *բարեգութ*, *դաժան*, ատլաս, չիթ, *փայտե*, կաղապար, շրջանակ, *թղթե*:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Թեստային աշխատանք

Հարցարանային աշխատանք

1. Մի երեկո էլ՝ սովորական ժամին, պատանի երաժիշտը ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած, իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին

2. Պատուհանը փակ էր

3. Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում էր հրամայաբար, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն

4. Պատուհանը միշտ փակ էր

5. Որ բառում գախտնավանկ չկա

Բարձր

Հավրրժահարս

Հնչյուն

Խնդրել

6. Հայերենի որ ձայնավորը չկա 4֊րդ նախադասության մեջ

օ֊ն չկա

7. Բնագրում իզուր բառը, որ նշանակությամբ է գործածվել

Անտեղի

Անհիմն

Ապարդյուն

Հանիրավի

8. Ճի՞շտ է, որ ապրանքը նշանակում է շքեղ տուն, պալատ։

Այո

Ոչ

9. Հուսահատվել բառին, որը հոմանիշ չէ

Հուսալքված

Հուսաբեկվել

Տարտանել

Վհատվեք

10. Այս բառերից, որը երաժշտական գործիք չի նշանակում

Քնար

Տավիղ

Կթղա

Ծնծղա

11. Կազմիր տրված գոյականների հոգնակի թիվը

Երաժիշտ֊Երաժիշտներ

Պատանի֊պատանիներ

Ապարանք֊ապարանքներ

Պատուհան֊պատուհաններ

12. Բնագրում գործածված բառերից որի՞ ձևաբանական վերլուծությունն է սխալ

Մի֊ անորոշ դերանուն

Միշտ֊ժամանակի մակբայ

Էլ֊ժամանակի մակբայ

Հուսահատորեն֊ձևի մակբայ

13. Որ ձևն է սխալ

Խոսած

Խոսող

խոսա`

Մի խոսեք

14. Քերականորեն վերլուծիր 3֊րդ նախադասության մեջ ընդգծված բառերը

Ջութակը֊գոյական(եզակի թիվ, ուղական հոլով, որոշյալ առում

Մերթ֊ժամանակի մակբայ

Հրամայաբար֊ձևի մակբայ

Հառաչում֊բայ,պարզ բայ, ե խոնարում , ներկա ժամանակ, սահմանային եղանակ, անկատար անցյալ ժամանակ

15. 1֊ին նախադասության մեջ ընդգծվածները նախադասության ինչ անդամներ են։

Սովորական ժամին֊ բացահայտիչ

Պատուհանի տակ֊տեղի պարագա

Իր֊հատկացուցիչ, հնչյուններով միջոցի անուղղակի խնդիր

16. Որ նախադասության կազմությունն է սխալ ներկայացված

1֊բարդ ստորադասական

2֊ պարզ համառոտ

3֊ բարդ համադասական

4֊պարզ ընդարձակ

Երկրորդ հատվածին վերաբերող աոաջադրանրներ

Այնուհետև, երբ ջութակն իր հուսահատական վերջին ճիչերն էր արցակում, պատուհանի մի Փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին, և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև:

Թուղթը վերցրեց և կարդաց.

«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա: Մենք վերևն ենք, դու’ ներքևը, էլ մի’ գա: Մոռացի ր ինձ»:

17. Վերևի հատվածում լրացրու կապույտ գրված բառերի բաց թողնված տառերը:

18. Որտեղ ձայնավորի կամ երկհնչյունի հնչյունափոխություն չկա:

հուսահատական                            կիսով

գետնին                                          պտտվելով

երաժշտի                                       անդունդ

19. Այստեղ գործածված անանց բառն ինչ է նշանակում:

անամոք                                              անանցանելի

հավերժական                                  հավիտենական

20. ճիշտ է, որ վիհ ն խորխորատ բառերը հոմանիշ են անդունդին:

այո  ոչ

21. Հատվածից հականիշների մեկ զույգ դարս գրիր:

վերև-ներքև

22. Ինչ է նշանակում այս հատվածի վերջին նախաղասության էլ-ր.

ևս  այլևս

23. Հատվածում գործածված առաջին մի-ն ինչ է:

քանակական թվական   անորոշ դերանուն

24. Լրացրու հատվածից դուրս գրված անձնական դերանուններով:

ա) ուղղական հոլով – դու, մենք

բ) սեռական հոլով-իմ, քո, իր

գ) հայցական- ինձ

25. Տրված բայերից ո՞րը չեզոք սեռի չի պատկանում:

բացվեց              զրնգաց               ցած ընկավ              վերցրեց

26. Ո՞ր բայաձևն է սխալ:

ասա              ասացեք                ասեցինք           ասեինք

27. Հատվածից դուրս գրիր հրամայական եղանակի ձևերը:

ա) դրական խոնարհում -արի

բ)ժխտականխոնարհում -մի՛ գա

28. Հրամայական եղանակի ժխտական խոնարհումն ինչ է կոչվում:

արգելական հրամայական

29. Հատվածում ուրիշի անուղղակի խոսք կա՞:

այո  ոչ

30. Կապույտ գրվածները նախադասության կառուցվածքային ինչ միավորներ են:

ա)………………………………………………………………………………………..

Բ) ………………………………………………………………………………………..

31. Ուղղակի խոսքում ինչո՞ւ է բութ դրվել:

Երրորդ հատվածին վերաբերող առաջադրանքներ

Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց զռանին ընկած դրամը և ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին’ հեռացավ’ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած-

Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում էլ ոչ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին:

32. Փակագծերը հանելով’ գրիր գծիկով կամ առանձին:

ա) թև (թևի)- թև թևի

բ) (փողոցից) փողոց- փողոցից փողոց

գ) (կաս) կարմիր -կաս կարմիր

դ) (առոք) փառոք-առոք փառոք

33. Ինչ է նշանակում առժամանակ բառը

անժամանակ

որոշ ժամանակ

մինչև մեկ ժամ

մինչև այս ժամանակը

34. Կայծայնացայտ հայացք բառակապակցության մեջ կայծայնա- ցայտ-ծ ինչ իմաստով է գործածվել:

35. Կայծայնացայտ ն շանթահար բառերի առաջին բաղադրիչներն իմաստային ինչ առնչություն ունեն:

36. Կարո՞ղ ենք ասել, որ տեղնուտեղը բառն առաջին նախադասության մեջ նշանակում է «հենց նույն տեղում»:

այո ոչ

37. Տրվածներից ո՞րը հոմանիշ չէ ցասում բառին:

բարկություն

մոլեգնություն

կատաղություն

տրտմություն

38. Ո՞րն է ավելի ուժգին բարկություն:

ցասում                                                          զայրույթ

39. Ի՞նչ են կոչում՛

ա) թավջութակ նվազողին- թավջութակահար

բ) սրինգ նվազողին.-սրնգահար

գ) դաշնամուր նվազող կնոջը-դաշնակահարուհի

դ) տավիղ նվազող կնոջը -տավղահարուհի

40. ա) Կապույտ գրվածներն ինչ են:

բ) Նախադասության մեջ կապույտ գրվածներն ինչ պաշտոն ունեն:

41. Ձևաբանորեն վերլուծիր շղատաո կապույտ գրվածները:

ա)………………………………………………………………………

բ) …………………………………………………………………………………………………………………………

42. Քանի բաղադրիչ նախադասություններից է բաղկացած աոաջին նախադասությունը:

6

43. Ոչ մեկ չտեսավ ջութակահարին նախադասության ոչ մեկ ձևը

ճիշտ է արդյոք:

այո  ոչ

44. Ո՞ր ձևն է ճիշտ:

կիթառի վրա նվագել                          կիթառ նվագել