Posted in Կենսաբանություն, Uncategorized

Ամեոբա

Ամեոբայի շնչառությունը

Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։ Դրա հետևանքով արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Միաժամանակ ցիտոպլազմայում կուտակվում են ամեոբայի համար վնասակար ածխաթթու գազ և այլ նյութեր:

Ինչպես է սնվում Ամեոբան

Միաժամանակ կարող են առաջանալ ամեոբայի մի քանի կեղծ ոտքեր, որոնցով նա շրջապատում է սնունդը՝ բակտերիաներ, ջրիմուռներ, այլ նախակենդանիներ։ Որսը ներառվում է ցիտոպլազմայի մեջ և նրա շուրջը ցիտոպլազմայից արտադրվում է մարսողական հյութ։ Առաջանում է բշտիկ՝ մարսողության վակուլ։

Մարսողական հյութը լուծվում է սննդի բաղադրության մեջ մտնող նյութերի մի մասը և մարսում դրանք։ Լուծված վիճակում սննդանյութերը վակոուլից ներծծվում են ցիտոպլազմայի մեջ և օգտագործվում ամեոբայի մարմնի կառուցման համար։ Չլուծված մնացորդները դուրս են ընկնում ամեոբայի մարմնի յուրաքանչյուր մասից։