Posted in Ղազարոս Աղայան, Մայրենի, Գրականություն, Uncategorized

Ղազարոս Աղայան

աղայան

Ապրիլի 3-6

7-րդ դասարան

Բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթության արվեստը…

Ուսումնասիրում ենք Ղ.Աղայանի մանկավարժական հայացքները:

Աղայան«Նպատակ դաստիարակության»

Գլուխ Ա (էջ 13)

  • Կարդալ հատվածը, առանձնացնել դաստիարակության Աղայանի առաջարկած ուղղությունները. ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք, ինչու՞:

Ես այդքան էլ համաձայն չեմ Աղայանի տեսակետի հետ նա ասում է «Դաստիրակության միակ և գլխավոր նպատակը մարդու երեք կողմը՝ Ուժեղությունը, Խելոքությունը և Առաքինիությունը միացնել, զարգացնել և իրար հետ կապ գտնել»: Ես կարծում եմ որ պետք է ավելացնել Բարությունը, Սերը, որոնք նույնպես շատ կարևոր է մարդու դաստիարակման և զարգացման մեջ:

  • Դուրս բեր այն նախադասությունը, որը համարում ես այս հատվածի մեխը (խտացված, կարևոր ասելիքը). հիմնավորիր:

Այս հատվածի մեխը իմ կարծիքով սա է՝ Մարդ….Մարդ որը միշտ բանբասում է. բայց ինքը նույնիսկ իրեն չի գտել այս աշխարհում: Պետք է իմանալ քո կյանքի իմաստը, նպատակը:

Գլուխ Բ

  • Մարմին-միտք-հոգի եռամիասնության սկզբունքը մեկնաբանիր ըստ Ղ.Աղայանի, ավելացրու քո տեսակետը:

Ղազարոս Աղայանը ասում էր, որ այդ երեք ճուղերով դաստիարակված մարդիկ`իդեալական են: Մարմին`Կարողանալ դիմակայել; Հոգի` կարողանալ ներել, սիրել, հոգ տանել; Միտք`Կարողանալ կենտրոնանալ, ճիշտ մտածել և դատողություններ անել:

  • Եթե այդ երեք ուղղություններից մեկը պակասում է, ի՞նչ տեսակի մարդ է «ստանում» հասարակությունը (դիտարկել յուրաքանչյուրն առանձին-առանձին):

Եթե մարդ չունենա մարմին դա չի նշանակում որ նա պակաս մարդ է: Նրա մոտ ուղղակի բացակայում է այդ հատկանիշը, եթե չունի մարմին դա չի նշանակում, որ հասարակությունը սխալ վարդ է ստանում: Այդ մարդը կարող է լինել խելացի, բարի:

Եթե մարդու մոտ պակասում է` Մտածելու ունակությունը և նրա մոտ միայն լիքն են մկանները ոչ թե խելքը որեմն նա կորած է այս աշխարհում: Հմենային դեպս իմ կարծիքով: Մարդը միայն մկաններով առաջ չի գնա: Ինչպես ասում են ժողովրդի մեջ` մի քիչ էլ ուղեղին զոռ տուր:

Եթե մարդու մոտ պակասում է` Հոգին: Աեղծ ասած անսիրտ մարդը այս աշխարհում կարող է բարձրունքների հասնել: Առանց որևէ ջանք գործադրելու:

Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:

  1. Ինձ շատ դուր եկավ Աղայանի տեսակետը մանկավարժության հանդեպ, ես դա նմանացրեցի մեր տեսակետին
  2. Աղայանը նաև մտածում էր, որ շրջակա միջավայրի մաքրությունը նույնպես կարևոր է, մեր կրթահամալիրը նույնպես դրան ուշադրություն է դարձնում
  3. Մեր դպրոցում երեխային՝սովորողին տրվում է ազատություն ինքնահաստատվելու համար, Աղյանը դա նույնպես կարևորում է:
  4. Սովորողի և ուսուցչի հարաբերությունները, դա կարևորվում է և Աղայանը և մեր դպրոցը:
  5. Աղյանը կարծում էր որ երեխաները պետք է սովորեն այն ինչ կանգում կոգնի խաղթահարել փորձությունները, դա մեր դպրոցում նույնպես սովորեցվում է՝գիտելիքը և ճարպկությունը
  6. Երեխաներին ուղղվող հարգանք
  7. Նա կարծում էր, որ ուսուցիչը պետք է լինի կատարյալ իր գիտելիքով: Կարողանալ սովորեցներլ երեշային այն ինչ պետք կգա:

Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը:

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Նյարքայնությունը և հոգնածությունը:

  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Մանկավարժական հին մոթոդները, որոնք հոգնածություն են առաջացնում:

  • Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Նա առաջարկում էր մեթոդի փոփոխում: Նոր ճյուղերի հետազոտում: Ինչը երեշային հետաքրքիր է նա երբեք չի հոգնի դրանից:

  • Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Առանձնախես ոչինչ չի փոխվել: Երեխաները հոգնում են նյարթայնանում: Լուծումը նույնն է բայց չի լուծվում:

 

Posted in Ղազարոս Աղայան, Մայրենի

Ղազարոս Աղայան Կենսագրություն

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել էԱնդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–82), եղել Վրաստանի ևԻմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

Posted in Ղազարոս Աղայան, Մայրենի

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: