Posted in Uncategorized

Բարև, Միջին դպրոց

Այսօր ես առաջին անգամ գնացի Միջին դպրոց՝ որպես Միջին դպրոցի աշակերտ: Այնտեղ ծանոթացանք մեր նոր կազակերպչի հետ: Նրա անունը Մարալ է: Նրա հետ զրուցեցինք մեր նախասիրությունների մասին: Նա մեզ ծանոթացրեց Միջին դպոցի դասարանների հետ, հետո մենք նրա հետ միասին իջանք ներքին բակ, որը խնամքի կարիք ուներ: Այգում մի փոքր աշխատելուց հետո ճանապարհ ընկանք դեպի Դպրոց-պարտեզի լողավազան` լողալու: Մենք վերցրեցինք հեծանիվները և ուռա՜, ուղիղ լողավազան: Մոտ մեկ ժամ լողալոց հետո, հագնվեցինք, նստեցինք հեծանիվները և գնացինք հարակից այգի: Պաղպաղակ գնեցինք,  նստեցինք, զրուցեցինք, հեծանիվ վարեցինք: Ափսոս, որ օրը կարճ տևեց: Այս ամենից հետո, բոլորս վերադարձանք տուն:

Թողնել մեկնաբանություն