Posted in Ձմեռային Ճամբար, Ճամբար, Uncategorized

Ճամբար օր երկրորդ

Այսօր առավոտյան երբ եկանք դպրոց առավոտյան պարապմունքից հետո անցանք նախագծային աշխատանքին, հետո քնարկումներ արեցինք այսօրվա և երեկվա մասին:Իսկ հետո իմ և իմ ընկերների ամենասիրելի բանը սկսվեց ֆիսկուլտուրան: Օրինակ ես ընտրել էի հրաձքություն: Այնտեղ քեզ տրվում էր հինգ կրակելու հնարավորություն, և ամենալավն այն է, որ ես այդ հինգ կրակելու հնարավորությունը ճիշտ օգտագործեցի և հինգն էլ կպավ նշանակետին: Նաև այս ամենից հետո ես իմ ջոկատի մի քանի երեխաների հետ գնացել էին շորերի մոդելավորման: Ես այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցի նաև շատ լավ եսկիզներ արեցի:

Posted in Ձմեռային Ճամբար, Ճամբար, Uncategorized

Ճամբար օր առաջին

Այսօր ճամբարի առաջին օրն է: Մենք նախապես ծանոթացել էինք ծրագրին, որպեսզի սկսենք նախագծային աշխատանքը: Ճամբարի առաջին շաբաթը մենք պետք է աշխատենք «Մեծերն ու փոքրերը»նախագծով: Մենք պետք է ներկայացնենք հեքիաթ, այդ հեքիաթով պետք է աշխատենք հինգերորդ դասարնցիների հետ: ԸնկերՄարալն ասել է, որ մենք պետք է առաջարկենք հեքիաթը: Հեքիաթից պետք առաձնացնենք դերերը բաժանենք նրանց մեջ և սկսենք աշխատել:

Դերեր
Ամբան հուռի- թմբլիկ աղջիկ
Ամբան հուռու մայր- չաղ կին
Հեղինակ                                                                                                                                                     Ամուսին-նիհար տղա                                                                                                                                         Զոքանջ-թմբլիկ տղա

Հեղինակ-Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Աղջիկ-Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հեղինակ-Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։
Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

Մայր-Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

Աղջիկ-Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

Աղջիկ-Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Հեղինակ-Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

Աղջիկ-Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Հեղինակ-Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

Աղջիկ-Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

Մայր-Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Հեղինակ-Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

Մայր-Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Հեղինակ-Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

Մայր-Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք:

Հեղինակ-Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

Ամուսին-Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Աբան հուռի-Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Հեղինակ-Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Հեղինակ-Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

Զոքանջ-Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Հեղինակ-Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

Ամուսին-Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…

Հեղինակ-Զոքանչը թե.

Զոքանջ-Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Հեղինակ-Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։