Posted in Ձմեռային նախագիծ, Գրականություն, Uncategorized

Ճամփորդությոն դեպի Գեղաշեն

Այսօր մենք մի խումբ սովորողներով գնացինք Գեղաշեն: 2019 մարզական խաղերի ստուգատեսի համար` սահնակ քշելու: Ճանապարհը անցավ շատ հետաքրքիր, խաղացինք խաղեր: Հասնելուն պես մենք հանեցինք սահնակները և սկսեցինք սահել: Շատերը սահնակ չունեին, այդ պատճառով բերել էին տոպրակներ և նստելով վրան՝ քշում էին: Ասեմ ավելին․ տոպրակով ավելի լավ էր: Սահեցինք, ընկանք, գցեցին, խաղացինք, թավալվեցինք ձների մեջ: Սահեցինք ամենաբարձր և խորը լանջից: Հոգնեցինք և թրջվեցինք: Վերադարձանք մեքենան: Ընդմիջեցինք և թեյեցինք: Հյուրասիրվեցինք տղաներից մեկի պատրաստած տորթով և շարժվեցինք առաջ: Հետ գալու ճանապարհը անցավ ավելի ուրախ, որովհետև հիշեցինք, թե ինչեր էինք անում գալու ճանապարհին: Հասանք դպրոց, և բոլորը ցրվեցին տներով: Ոմանք սահնակներով գնացին, ոմանք՝ տոպրակներով:

Թողնել մեկնաբանություն