Posted in Պարսկերեն, Uncategorized

Գոլեսթանի պալատ

Նախագիծ <<Իրանի տեսարժան վայրեր>>

This slideshow requires JavaScript.

Գոլեսթանի պալատ կամ Գոլեստան (کاخ گلستان‎‎ – Քախ-է Գոլեսթան, բառացի նշանակում է վարդերի պալատ), նախկին Ղաջարիական արքայական տոհմի համալիր՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հանդիսանում է Թեհրանի հնագույն պատմական հուշարձաններից մեկը։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գոլեստանը ճանաչել է որպես Ասիայի համաշխարհային ժառանգության մի մաս: Գոլեսթանի պալատն արքայական շինությունների խմբի մի մասն է, որոնք Թեհրանի կրաշաղախ պատերով միջնաբերդի մի մասն էին: Պալատն ունի այգիներ, 18-19-րդ դարերի իրանական արվեստի ու եվրոպական ընծաների հավաքածու։
Թեհրանի միջնաբերդը կառուցվել է Սեֆյան արքայատոհմից Թահմասպ առաջինի (1524-1576) կառավարման օրոք և այնուհետև, XVIII-XIX դարերում շարունակ վերանորոգվել է։ Գոլեստանի կառուցման մեջ առավել մեծ ներդրում են ունեցել Զանդ արքայատոհմի ներկայացուցիչ Քարիմ խանը (1750-1779), Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Աղա Մոհամադ Խանը (1742-1797), ով Թեհրանը դարձրել է Պարսկաստանի մայրաքաղաքը, իսկ 1794-1925 թվականների ընթացքում միջնաբերդը դարձել է Ղաջարիների արքայատոհմի նստավայրը, որոնց համար Գոլեսթանի պալատը դարձել է բնակատեղի, և Նասր ադ Դին Շահը (1848-1896), ով թաղված է պալատական համալիրի տարածքում։
Փահլավիների ժամանակաշրջանում (1925-1979) Գոլեսթանի պալատը ծառայել է որպես արքայական ընդունելությունների վայր, իսկ այս արքայատոհմն իր համար պալատ է կառուցել Նիավարանում: 1925-1945 թվականների ընթացքում շինությունների մեծ մասը քանդվել է Ռեզա շահի հրամանով, քանի որ նա համարում էր, որ դարեդար տևած Ղաջարիների պալատը չպետք է խոչընդոտեր նորագույն քաղաքի աճին:

Թողնել մեկնաբանություն