Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Ուղեղը դանդաղ սպանող 10 վնասակար սովորություններ

Ուղեղը մարդկային օրգանիզմի կարևորագույն օրգանն է։ Առանց նրա ապրել հնարավոր չէ։ Իսկ երբ 21-րդ դարում շատ մասնագիտություններ կապված են ուղեղի աշխատանքի հետ, այն առավել քան նախկինում է մեզ անհրաժեշտ։

Ուրեմն պետք է այն աչքի լույսի պես պահել։ Իսկ մենք հաճախ չենք խնայում այն։ Գոյություն ունեն վնասակար սովորություններ, որոնք դանդաղ, բայց հաստատուն կերպով քայքայում են մեր ուղեղը։

1. Նախաճաշից հրաժարվելը-  Չնախաճաշող մարդկանց արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը բավականին ցածր է, ինչն էլ տանում է գլխուղեղի ակտիվության նվազմանը։

2. Շատակերություն- Եթե դու քեզ թույլ ես տալիս շատ ուտել, քո օրգանիզմն արյունատար անոթներում և գլխուղեղի անոթներում խոլեստերին է կուտակում։ Վտանգավոր է։

3. Ծխելը- Ծխախոտը վնաս է հասցնում ուղեղի աշխատանքին և սպանում է գլխուղեղի բջիջները։ Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելն Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը կարող է լինել։

4. Շաքարի՝ չափազանց շատ քանակությամբ օգտագործումը- Որքան շատ շաքար օգտագործեք, այնքան շատ տոքսիններ ու ավելորդ քաշ կհավաքեք, և օրգանիզմում քիչ օգտակար նյութեր կլինեն։

5. Օդի աղտոտումը- Այս գործոնը քեզանից քիչ է կախված, բայց դու պետք է իմանաս, որ եթե ուղեղին թթվածինը չի հերիքում, նրա աշխատանքն էականորեն դանդաղում է։

Իսկ դրանից հետևում է, որ որքան օդը կեղտոտ է, այնքան քիչ է ակտիվ քո գիտակցությունը։

6. Անքնություն- Քնի պակասը հանգեցնում է գլխուղեղի բջիջների մահացմանը։

7. Ալկոհոլ և թմրանյութեր- Սրանք հանգեցնում են գլխուղեղի անդառնալի խանգարումների։

8. Հիվանդ ժամանակ աշխատելը- Երբ մարդը հիվանդանում է, ինտենսիվ մտավոր աշխատանքը վնաս է պատճառում ուղեղի գործունեությանը, քանի որ այս դեպքում օրգանիզմն օգտագործում է հիվանդության դեմ պայքարի բոլոր ռեսուրսները։ Հիվանդ ժամանակ ուղեղը բավարար թթվածին չի ստանում։

9. Խթանման և զարգացման բացակայությունը- Ուղեղին անընդհատ զարգանալ է հարկավոր: Այդ պատճառով էլ հեռուստացույց դիտելու կամ ինտերնետում ժամանակ սպանելու փոխարեն՝ գիրք կարդա, խաչբառ լուծիր կամ շախմատ խաղա։

10. Չխոսկանությունը- Խոսելը նույնպես ուղեղի աշխատանքը խթանելու տարբերակներից մեկն է։ Զրուցելով՝ դու հիշում ես փաստեր և հաճախ նոր բառեր ու արտահայտություններ սովորում՝ այդպիսով մարզելով ուղեղդ և նրան տրամադրելով մշտատև ակտիվության։

Ուղեղը մեր հարստությունն է։

Խնայեք այն և ազատվեք նրա աշխատանքը խաթարող վնասակար սովորություններից։

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Ինքնաստուգում

  • Ինչ է իրենից ներկայացնում փոշոտումը

Картинки по запросу ծաղիկՓոշոտման երկու տեսակ կա: Առաջինը նա է, որ մեղուն ծաղկիծ ծաղիկ թռնելով խառնում է փոշխն: Իսկ երկրորդ տարբերակը կատարում է քամին: Քամինփչելով մի ծաղքի փոշխն գցում է մեկի մեջ:

 

  • Ինչպես է տեղի ունենում շնչառությունը բույսերի և կենդանիների մոտ

Բույսերը շնցում են՝ ոսպնյակներով և հեռձանցքներով: Կենդանիները՝ թոքերով, միչատները՝ տրախիյաններով, ձկները՝ խռիկները:

  • Օրգանիզմը մեկ ամբողջական համակարգ

Ցանկացած օրգան իրար հետ փողկապակցված են  իրար հետ: Եթե սիրտը չաշխատի մնացած օրգանները նույնպես չեն աշխատի: Ուղեղը օգնում է, որ դու քայլես, ձեռքերով շարժումներ անես:

  • Սեռական բազմացում

Սեռական բազմացմանը մասնակցում է երկու առանձնյակ: Այնտեղ ամպայման պետք է լինեն երկու սեռերը՝ իգական, արական:

  • Անսեռ բազմացում

Картинки по запросу ամիոբայի բազմացումԱնսեռ բազմացմանը մասնակցում է մեկ հոքի: Ամիյոբան և Պոլիփիդրան իսկ բույսերից պալարներով բազմացումը: Դրանցից են՝ գետնախնձորը: Նաև վեգետատիվ բազմացումը:

 

 

  • Սերմերի տարածվածությունը

Картинки по запросу սերմՍերմերի վրա կա թաղանթ: Այդ թաղանթը պետք է նրա համար, որ հանկարծ կենդանին ուտի սերմը չմարսվի և երբ ընկնի բարենպաստ պայմաններ նորից սկսի աճել: Դա նաև շատ շոգից և շատ ցրտից պաշտպանելու համար: Ես ճանաչում եմ կլոր և երկար սերմեր: Սերմերը տարածվում են քամու միջոցով:

 

  • Բույսերի աճը և զարգացումը

Картинки по запросу բույսԵրբ բույսը դեռ սերմ է լինում և տնկում ես: քիչ քանակությամբ և խնամելու ընդացքում նա մեծանում է ծիլ է տալիս և հետո բույս է դառում: