Posted in Հովհաննես Թումանյան, Գրականություն, Uncategorized

Թումանյան կարդալուց հետո

Ի՞նչ է իմ համար դավաճանությունը

Շատ հաճախ դավաճանում են հարազատները, որոնցից ընդհանրապես չէիր սպասում։ Մեջքիդ կանգնած հարվածում են դանակով։ Այնքան խորը, որ նույնիսկ թշնամին չէր անի։ Թողնում գնում են։ Խոցում են բառերով։ Այնքան սուր, որ վերքերը նույնիսկ նրա գնալուց հետո չեն լավանում։ Անընդհատ արնահոսում են և նույնիսկ վերք չեն դառնում։ Թողնում գնում են երբ շատ էին պետք։ Երբ նրանց կարիքն ունեիր։ Չեմ պաշտպանում թողնում գնում էին։ Իսկ դու մինչև վերջ հավատում էիր, որ կգան։ Ամենավերջին հիմարի պես…Սպասում էիր։ Սպասում էիր, բայց նրանք արդեն քեզ փոխարինող էին գտել։ Իսկ դու նրանց չկարողացար փոխել։ Պահեցիր նրանց քո սրտում…Դավաճանությունը չի լինում ներել։ Համենայնդեպս ես չեմ կարող ներել։ Նրանք նորից կանեն, որովհետև մարդիկ չեն փոխվում։ Դավաճանը կմնա դավաճան։ Ինչքան էլ սիրես ու փայփայես նրան։

Posted in Հովհաննես Թումանյան, Գրականություն, Uncategorized

Թումանյանական քայլք

Այսօր մենք գնացինք քայլքի Հովհաննես Թումանյանի ծննդյան առթիվ: Ճանապարհն Տիարը խաղ առաջարկեց` Հովհաննես Թումանյանից ասում ենք տող և պիտի շարունակենք: Փողոցներով քայլելով գնում էինք Թումանյանի տուն-թանգարան: Մոսկովյան Բաղրամյան փողոցով: Արտասանեցինք թանգարանի աստիճանների վրա: Մեզ ծափահարեցին: Ցանկացանք մտնել թանգարան բայց շատ էինք չթողեցին: Չհուսահատվեցինք: Շարունակեցինք մեր քայլքը Սարյան ողոցով դեպի`Կոմիտասի արձան: Արձանը կոնսերվատոիայի դիմաց էր պուրակում: Արձանի շուրջը կանգելով երգեցինք` Սոնա յար, Կաքավիկը և եսօր ուրբաթ է պասե: Քայլեցինք դեպի Թումանյանի արձանի մոտ: Արտասանեցինք Անուշից մի հատված: Մի փոքրիկ երեխա սկսեց մեզ ծափահարել: Հետո Թումանյան փողոցով քայլեցինք Ս.Աննա եկեղեցի: Կազմակրպեցինք և երգեցինք հոգևոր երգեր: Հիանալի օր: Օրը իրոքից ստացվել էր: Հավես ժամանակ անցկացրինք: Ժպիտը միշտ մեր հետ է: Շատերը զարմանում էի, որ արտասանում ենք փողոցում իսկ շատերը ժպտում և հպարտանում: Հպարտանում, որ կա և հիշվում է: Օրը իզուր չկորավ: Հիշեցրեինք բոլորին, որ Հայ մեծերին հիշելը ամոթ չէ:

Posted in Հովհաննես Թումանյան, Գրականություն, Uncategorized

Մի՞թե դժվար է (Հովհաննես Թումանյան`հոդված)

Միշտկան և կլինեն տարբեր խավի մարդիկ: Դա անփոփոխելի է: Դա հասկանում ենք, բայց մի՞թե դժվար է հասկանալ բոլորին և շբվել իրար հետ հասկանալով իրար: Ուրախանալ միասին: Սարքել դա սովորական բան: Ոչ թե զարմանալ նրա վրա, որ մի օր հավաքցեցինք բոլորվ անխտիր և ուրախացանք միասին: Մեր ժամանակներում շատ դժվար է մտածել ուրիշի խնդրի շուրջ, որովհետև մեր խնդիրները նույնպես շատ են: Մենք միայն խորհուրդ ենք տալի առանց լինելու այդ իրավիճակի մեջ: Մեզ մոտ դա ամենալավն է ստացվում:

Posted in Հովհաննես Թումանյան, Գրականություն, Uncategorized

Անկեղծ չենք (Հովհաննես Թումանյան` հոդված)

Ես շատ սիրեցի այս հոդվածը այստեղ ներկայացվում էր կեղծավորությունը, որը շատ է մեր կյանքում: Թումանյանը նկարագրել էր իր շրջապատի կեղծավոր մարդկանց, որոնք շատ են: Ես սա սիրեցի այն պատճառով, որովհետև այստեղ ներկայացվում էր մեր հիմիկվա իրակնությունը: Ես չգտա ոչ մի տարբերություն` Թումանյանի և մեր կյանքի միջև: Նույնիսկ եթե խոսենք տնտեսության մասին: Խանութներում վաճառողները շատ հաճախ սիրալիր են հաճախորդների հետ միայն այն պատճառով, որովհետև տնորենն է պարտադրում: Իսկ եթե այդ աշխատանքը նրանց պետք է ապա նրանք իհարկե կհետևեն տնորենի ասածներին:

Posted in Հովհաննես Թումանյան, Մայրենի, Գրականություն, Uncategorized

Հովհաննես Թումանյան—ստուգատես

7-րդ դասարան

  • բերանացի իմանալ

Ախ, ես երանի… — ստեղծագործական աշխատանք՝ Երանի ես … լինեի

Տես՝ Մտքի կամուրջ ամսագրում

Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր

Տես՝ Մտքի կամուրջ ամսագրում

Վայրէջք — որևէ տող առանձնացրու՝ որպես վերնագիր, ստեղծագործիր

Տես՝ Մտքի կամուրջ ամսագրում

«Փարվանա» — առաջին և վերջին երկու հատվածները

Ընթերցել Թումանյանի պատմվածքներից առնվազն հինգը, առանձնացնել ամենավառ կերպարը (հիմնավորել ընտրությունը): Մարդ-բնություն, մարդ-մարդ հարաբերություններում ի՞նչն է ընգծված նրա պատմվածքներում: Թումանյանի լեզվի յուրահատկությունը:

Բալլադներ. կարդալ, մտորումները գրի առնել բլոգում՝ համաձայնելով կամ հերքելով ստեղծագործության ասելիքը:

Հսկան

Այս բալլադում ասվում է, որ ով ավելի շատ գիրք ունի կամ լավ է սովորում նա ամենալավն է և ոչ ոք նրան չի կարող հասնել, բայց դա այդպես չէ բոլոր մարդիք նույնն են և ոչոք ոչոքից լավը չի:

Արտույտի երգը

Այս բալլադի հիմնական միտքը դա՝ ազատությունն էր: Կարծում եմ, որ մարդը ինքը պետք է իր տեղը գտնի, ուրիշը չէ, որ պետք է ստիպելով ինչորմիտեղ տանիի կամ բերի: Մարդ պետք է ազատ լինի ու թեթև:

Էսպես չի մնա

Փարվանա

  • Թումանյանը՝ ընկեր

Քառյակներից կազմում ենք փաթեթ, որը որպես ընկերոջն ուղղված խորհուրդ՝ վերցնում ենք Հ.Թումանյանից:

Վերջացա՛վ…
Կյանքըս մաշվեց, վերջացա՛վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՛վ:
1890
***
Ո՞ւր կորա՛ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:
1916

***
Ե՜տ եկե՛ք…
Գարնան վարար գետ եկե՛ք,
Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:
1917

***
Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր՝ գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ:
1920

***
Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր՝ գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ:
1920

***
Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր՝ գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ:
1920

***
Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր՝ գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ:
1920

Պարտադիր կարդալ «Թմբկաբերդի առումը», «Անուշը», «Մարոն», «Լոռեցի Սաքոն»: Պոեմներում բարձրացրած խնդիրները, դրանց արդիականությունը:

Ֆիլմեր Հ.Թումանյանի մասին:

Հովհաննես Թումանյան — մաս I

Հովհաննես Թումանյան — մաս II

«ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…».

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

20-րդ Դար «Հովհաննես Թումանյան»

Հայաստանի ճամփեքով — Թումանյան

Գրողն ու իր իրականությունը. Հովհաննես Թումանյան

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք»

 

Posted in Հովհաննես Թումանյան, Մայրենի, Uncategorized

Հատվածներ

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,

Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս համար:

Սասունցի Դավիթ

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Մի կաթիլ մեղրը

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից

Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
Մեղրը չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.

Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։

Posted in Հովհաննես Թումանյան, Մայրենի, Uncategorized

Հովհաննես Թումանյան

6-րդ դասարան

  • Թումանյանը՝ բանաստեղծ

Համերգ

Երկու սև ամպ

Կանանչ ախպեր

Իմ երգը

Պատրանք

 

Ընթերցել Թումանյանի հեքիաթներից առնվազն հինգը, դուրս բերել այնտեղից բանալիներ՝ ուղղված մարդուն: Դրանցից մեկը ներկայացնել ռադիոթատրոնի ձևով:

Չախչախ թագավորը—1

Այս հաքիաթի բանալին այն է, որ եթե լավություն անես մեկին հաստատ այդ լավությունը քեզ ետ կվերադառնա և մի բան էլ ավել:

Կռնատ աղջիկը—2

Այս հեքիաթի բանալին այն է, որ եթե  ձգտում ես և շատ շատ ես ուզում, որ հասնես այդպիսի բարձրունքի ապա պետք է հավատաս քո ուժերին և հաստատ կհասնեն:

Պոչատ աղվես—3

Այս հեքիաթի բանալին այն է, որ պետք չէ գողանալ ուրիշինը պետք չէ  մարդու քրտնաջան աշխատածը վերցնել և ջուրը գցել, եթե այդպես անես ապա աղվեսի նման պետք է աշխատես , որ ինչից զրկելեն հետ բերես:

Խոսող ձուկը—4

Այս հեքաթի բանալին այն է, որ պետք է բավարարվել նրանուվ ինչ ունես այլ ոչթեագահի նման աննդատ ուսես և ուսես:

Ոսկու կարաս—5

Այս հեքիաթի բանալին այն է, որ ամենմեկը իր բախտը ունի, ինչքան էլ ուզենաս խլես չես կարողանա , որովհետև դա նրանն է եթե գողանաս ինչպես հեքիաթում բախտը քե ձեռքում օձ կդառնա

  • Թումանյանն՝ ընտանիքում

Ընտանիքում ընթերցում ենք, ընտանիքով բեմադրում ենք, ընտանիքով հիշում-պատմում ենք՝ Մանկությունս Թումանյանի հետ թեմայով (ձայնագրություն, տեսանյութ):

Պարտադիր ընթերցում`  «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Սասունցի Դավիթ» պոեմը (մի հատված անգիրը՝ ցանկալի):