Posted in Մայրենի, Կարդում ենք Վահան Տերյան, Uncategorized

ՀՐԱԺԵՇՏ

 

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

1904

Երբ կարդում էի այս բանաստեղծությունը ես հուզվում էին քանիվոր այստեղ խոսքը բաժանման մասին էր: Բանաստեղծությունը ավելի շատ տխրություն է առաջացնում և հուզմունք: Ինձ դուր է գալիս այս բանաստեղծությունը քանի որ շատ ճիշտ է նկարագրված բաժանման պահը՝ այն թե ինչ է զգում մարդը այդ ժամանակ: Ես այս բանաստեղծությունը կհամարեի ամենաքնքուշ բանաստեղծությունը

Թողնել մեկնաբանություն