Posted in Ձմեռային Ճամբար

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ճամբարի առաջին շաբաթը մենք տարբեր հետաքրքիր բաներ ենք արել։ Ամեն օր մենք պետք է լրացնեինք մեր հաջորդ օրվա անհատական ուսումնական պլանը, որը մենք անում էինք ընկեր Մարալի հետ: Հենց առաջին օրից մենք սկսեցինք աշխատել մեր հրաշալի ՙՙՄեծերն ու փոքրերը՚՚ նախագծով, որը շատ զվարճալի և հետաքրքիր նախագիծ էր: Ամբողջ ճամբարի ընթացքում կամ մենք էինք գնում Արևմտյան դպրոց-պարտեզ, կամ նրանք էին գալիս, մենք աշխատում էինք նաև փոքր դահլիճում: Մենք մասնակցել ենք նաև խաղերի, պարի, երգի, խեցեգործության, մարզական պարապմունքների, որոնցից ես ընտրել էի իմ սիրելի հրաձգությունը: Առաջին շաբաթվա ընթացքում, մենք այցելեցինք նաև Ջրվեժի արգելոց: Մենք հաճախել ենք նաև հագուստի մոդելավորման դասերին, մենք այդ դասերից հետո մեր ջոկատավար ընկեր Մարալի համար պատրաստել ենք շատ գեղեցիկ պայուսակներ, որոնք նա խոստացել է օգտագործել: Մենք մասնակցել ենք նաև գիտագործնական հավաքների կլոր սեղաններին, որի ընթացքում ես  ներկայացրել եմ իմ բլոգը: Բացի Մայր դպրոցից մենք կլոր սեղանի մասնակցել ենք նաև Արևմտյան դպրոց-պարտեզում: Ճամբարի վերջին շաբաթվա ընթացքում, որը ստաուգատեսային էր, մենք մասնակցել ենք վարպետության դասերի Խաչիկ Բարզեգարի հետ, Իննա Դանիելյանի հետ,  Տիգրան Առաքելյանի հետ, Ռոբերտ Աբազյանի հետ, Նունե Թումանյանի հետ: Դրանք կոմիկսների մասին էին, կար նաև համակարգչային ծրագրերի մասին, կար քանդակագործության մասին: Հանդիպեցինք նաև գեղեցկուհի Անի Խաչիկյանի հետ:  Այս ճամբարի ընթացքում ես նաև մասնակցել եմ մարզական ստուգատեսին, բնագիտատեխնիկական ստուգատեսին և դիջիթեքին: Ինձ շատ  է դուր եկել ճամբարը, բայց ամենավատն այն է, որ այն արդեն ավարտվում է:

 

 

 

Թողնել մեկնաբանություն